Խոշռու. ԱԽ պատժամիջոցները չպիտի հիմնված լինեն սխալ տեղեկությունների կամ ենթադրությունների վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i84839-Խոշռու._ԱԽ_պատժամիջոցները_չպիտի_հիմնված_լինեն_սխալ_տեղեկությունների_կամ_ենթադրությունների_վրա
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն ասել ք. «Անվտանգության խորհրդի պատժամիջոցները պիտի սահմանվեն որպես վերջին հնարավոր լուծում՝ հիմք ընդունելով հստակ ապացույցներ և դրանց գործադրումը չպիտի հիմնված լինի սխալ տեղեկությունների կամ ենթադրությունների վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2018 04:11 Asia/Tehran
  • Խոշռու. ԱԽ պատժամիջոցները չպիտի հիմնված լինեն սխալ տեղեկությունների կամ ենթադրությունների վրա

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն ասել ք. «Անվտանգության խորհրդի պատժամիջոցները պիտի սահմանվեն որպես վերջին հնարավոր լուծում՝ հիմք ընդունելով հստակ ապացույցներ և դրանց գործադրումը չպիտի հիմնված լինի սխալ տեղեկությունների կամ ենթադրությունների վրա»:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն երեքշաբթի օրը ՄԱԿ-ի հռչակագրի կոմիտեի նիստում պարզաբանելով խաղաղության, միջազգային անվտանգության և տարաձայնությունների խաղաղ կարգավորման մասին ԻԻՀ դիրքորոշումներում, հավելել է. «ՄԱԿ-ի ԱԽ-ի այն կարգի պատժամիջոցները, որոնց հիմքում ընկած են  որոշ մշտական անդամների քաղաքական դրդապատճառները կամ ազդեցությունը, անօրինական ու անընդունելի են»:

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը քննադատելով միակողմանի պատժամիջոցները, նշել է, որ նման քայլերը բարոյական տեսակետից սխալ ու անբացատրելի են ու մարտահրավեր են նետում միջազգային իրավունքի նորմերին և ոտնահարում երկրների զարգացման իրավունքն ու մարդու իրավունքների օրենքները:

Ցավ հայտնելով այն կապակցությամբ, որ նման անօրինական մեկ քայլերն ընդհանրապես վերցվում են մեկ պետության (ԱՄՆ) կողմից, Խոշռուն ասել է. «Ըստ երևույթին այս պետությունը պատժամիջոցների կիրառման մոլի է դարձել ու պատժամիջոցն արտաքին քաղաքականության մեջ ծառայեցնում է սեփական շահերի ապահովման ուղղությամբ»:

«ՀԳՀԾ-ն համբերատար դիվանագիտության խորհրդանիշն է, որը կարող է հաջող բանակցության օրինակ ծառայել»,-հայտարարել է Ղոլամալի Խոշռուն , ՀԳՀԾ-ն ներկայացնելով որպես տարաձայնությունների խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների հաջող ձևաչափ: