Շամխանի. ՀԳՀԾ-ն փոփոխելու ԱՄՆ-ի նախագիծը քաղաքական խաղ է
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ՀԳՀԾ-ում փոփոխություն մտցնելու և ԻԻՀ-ի ձեռքբերումները սահմանափակելու նպատակով այն շահարկելու ԱՄՆ-ի նախագիծը քաղաքական խաղ է որակել:
Չորեքշաբթի օրը, Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ընդգծելով, որ եթե ՀԳՀԾ-ն Իրանին անհրաժեշտ շահով չապահովի, դրա գործադրման շարունակվելն անիմաստ կլինի, Ալի Շամխանին հավելել է. «ԵՄ-ն մինչ այսօր ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ անհրաժեշտ ակտիվություն չի ցուցաբերել»:
«Եթե ԱՄՆ-ի բացասական քայլերը նկատի առնելով ՀԳՀԾ-ն իր հաջողությունը չապացուցի, դա բանակցության տրամաբանության միջազգային վարկի ձախողման իմաստով կլինի»,-հայտարարել է Շամխանին, նշելով, որ ՀԳՀԾ-ն կարևոր քննություն է ԵՄ-ի համար:
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն անդրադառնալով ԻԻՀ պաշտպանական հզորությանն, ասել է. «Նկատի առնելով պատմական դառը փորձը և դիմակայման ու կանխարգելման կարողությունից զուրկ երկրների դեմ արևմտյան երկրների համարձակ հարձակումները, Իրանի պաշտպանական հզորությունը բանակցության թեմա չի կարող դառնալ»:
Հանդիպման ժամանակ Ալֆոնսո Դաստիսն անդրադառնալով ահաբեկչական խմբերի դեմ պայքարում ԻԻՀ դրական դերակատարությանն, ընդգծել է. «Բոլոր երկրները տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ ջանք պիտի գործադրեն և հրաժարվեն սպառազինական ցանկացած տեսակի մրցակցությունից»: