ԱԷՄԳ-ն կրկին հաստատեց ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i85061-ԱԷՄԳ_ն_կրկին_հաստատեց_ՀԳՀԾ_ին_Իրանի_հավատարմությունը
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կրկին հաստատեց, որ Իրանի միջուկային աշխատանքները լիարժեք համապատասխանում են ՀԳՀԾ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2018 23:20 Asia/Tehran
  • ԱԷՄԳ-ն կրկին հաստատեց ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կրկին հաստատեց, որ Իրանի միջուկային աշխատանքները լիարժեք համապատասխանում են ՀԳՀԾ-ին:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն հինգշաբթի օրը կրկին հաստատելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը հայտարարեց. «Իրանն այս կառույցին տեղյակ է պահել ծովային միջուկային շարժիչ արտադրելու իր մտադրության մասին»:

Ամանոն Իրանի միջուկային ծրագրի մասին սեզոնային զեկույցում հաստատել է, որ Իրանը հարգել է ծանր ջրի և հարստացված ուրանի համար հստակեցված ծավալների առաստաղը:

Համաձայն այս զեկույցի, Իրանը նաև գործակալությանը թույլատրել է իրականացնել վերահսկողական այն աշխատանքները, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ԱԷՄԳ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ և դեսպան Ռեզա Նաջաֆին, գործակալության նոր զեկույցի մասին ասել է. «ՀԳՀԾ-ի գործադրումից հետո 10-րդ և ՀԳՀԾ-ի գործադրման վերահսկման կապակցությամբ Վճռադատ խորհրդին ներկայացված 9-րդ այս զեկույցը կրկին հաստատում է, որ Իրանի միջուկային աշխատանքներն ու քայլերը լիարժեքորեն համապատասխանում են ՀԳՀԾ-ին»: