Հայաստանը Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման հիմնական գործընկերներից մեկն է
https://parstoday.ir/hy/news/iran-i246682-Հայաստանը_Իրանի_հետ_էլեկտրաէներգիայի_փոխանակման_հիմնական_գործընկերներից_մեկն_է
Շեշտը դնելով հարևան երկրների հետ էներգետիկ համագործակցության ընդլայնման վրա՝ էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ Իրանի էլեկտրաէներգիայի փոխանակումները տարածաշրջանի յոթ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, անընդհատ շարունակվում են, և օրակարգում է նաև այդ համագործակցության ընդլայնման ծրագիրը։
(last modified 2026-06-16T13:06:47+00:00 )
Հունիս 16, 2026 16:24 Asia/Tehran
  • Հայաստանը Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման հիմնական գործընկերներից մեկն է

Շեշտը դնելով հարևան երկրների հետ էներգետիկ համագործակցության ընդլայնման վրա՝ էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ Իրանի էլեկտրաէներգիայի փոխանակումները տարածաշրջանի յոթ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, անընդհատ շարունակվում են, և օրակարգում է նաև այդ համագործակցության ընդլայնման ծրագիրը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Աբբաս Ալիաբադին, ելույթ ունենալով Ռուդշուրի էլեկտրակայանի գոլորշու հատվածի բացման արարողության ժամանակ, ասել է, որ Իրանն այժմ էլեկտրաէներգիա է փոխանակում Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի և Պակիստանի հետ։ Նա հավելել է, որ ուսումնասիրություններ և բանակցություններ են ընթանում նաև տարածաշրջանի այլ երկրների հետ էլեկտրաէներգիայի կապերի ընդլայնման ուղղությամբ։

Էներգետիկայի նախարարը հարևանների հետ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության զարգացումը համարեց տնտեսական հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային ինտեգրման բարձրացման գործոն և ընդգծեց, որ այդ փոխազդեցությունները կարող են նպաստել տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը և ավելի մեծ բարգավաճմանը։

Ալիաբադին նաև հայտարարեց երկրի էլեկտրաէներգիայի ցանցի «խելացիացման» մասին՝ ասելով, որ Իրանի էլեկտրաէներգիայի ցանցի ավելի քան 60 տոկոսն այժմ ձեռք է բերել տեսանելիություն և կառավարելիություն։ Նրա խոսքով՝ այս ընթցքը կշարունակվի և կնպաստի ցանցի արդյունավետության և կայունության բարձրացմանը։

Նա նաև հիշատակեց Ռուդշուրի էլեկտրակայանի գոլորշու հատվածի շահագործումը և հայտարարեց, որ այս հատվածի գործարկմամբ երկրի էլեկտրաէներգիայի արտադրության հզորությանը ավելացել է 345 մեգավատ, իսկ Իրանի էլեկտրակայանի հզորությունը գերազանցել է 135,000 մեգավատը։