ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու ուրոշումն արժանացել է քննադատության
https://parstoday.ir/hy/news/iran-i85339-ԱՄՆ_ի_դեսպանատունը_Թել_Ավիվից_Ղոդս_տեղափոխելու_ուրոշումն_արժանացել_է_քննադատության
Իրանի իսլամական խորհրդարանում Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի մշտական քարտուղարությունը դատապարտել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու թվականի վերաբերյալ ԱՄՆ-ի հրահրիչ քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2018 03:40 Asia/Tehran
  •   ԱՄՆ-ի դեսպանատունը  Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու ուրոշումն արժանացել է քննադատության

Իրանի իսլամական խորհրդարանում Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի մշտական քարտուղարությունը դատապարտել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու թվականի վերաբերյալ ԱՄՆ-ի հրահրիչ քայլը:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Իրանի իսլամական խորհրդարանում Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի մշտական քարտուղարությունը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է. «Իր դեսպանատունը Ղոդս քաղաք տեղափոխելու  թվականի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը սադրիչ արարք է և վիրավորելու է մուսուլման ժողովուրդների և մասնավորապես Պաղեստինի ժողովրդի զգացմունքները»:

«Անկասկած զավթված տարածքներում ԱՄՆ-ի վարչակազմի ու Սիոնիստական ռեժիմի քայլերը չեն կարող աղավաղել Պաղեստինի ժողովրդի պատմությունը և չեն կարող օրինականություն փոխանցել Ղոդսը բռնազավթած ռեժիմին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Քարտուղարությունն աշխարհի բոլոր խորհրդարաններին, միջազգային կառույցներին, Եվրոխորհրդարանին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Չմիավորման շարժմանը կոչ արեց դատապարտել ԱՄՆ-ի միջամտողական որոշումը, որը կարող է տարածաշրջանը հանել Սիոնիստական ռեժիմի դեմ և ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշման մեջ փոփոխություն առաջացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

ԱՄՆ պետքարտուղարությունն անտեսելով տարածաշրջանային ու միջազգային հակառակությունները տեղեկացրեց, որ այդ երկրի դեսպանատունը մայիսի 14-ին Թել Ավիվից կտեղաթոխվի բռնազավթված Ղոդս:

Մայիսի 14-ը Սիոնիստական կեղծ ռեժիմի հիմնադրման տարելիցն է, որը պաղեստինցիների կողմից «Նեքբայի օր» («Չարիքի օր») է հռչակվել: