Իրանցի և ամերիկացի խորհրդականներն Իրաքում տարբեր դերեր ունեն
Իրաքի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է .«Ահաբեկչության դեմ պայքարում ԻԻՀ-ի դերակատարությունն ՝ ԱՄՆ-ի դերի համեմատությամբ զգալիորեն մեծ է»:
Կիրակի օրը, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Հաքեմ Ալ-Զամելին ասել է.«Իրանի ռազմական խորհրդականները 100 հոգուց ավելի քիչ էին և չափազանց մեծ թվով ամերիկացի խորհրդականների համեմատությամբ, անկեղծորեն խորհրդատվություն են կատարել: Ոմանք նույնիսկ այս ճանապարհին վիրավորվել կամ զոհվել են»:
«Մյուս երկրները թեև Իրաքում ռազմական խորհրդականներ ունեն, սակայն նրանց ծառայությունը սահմանափակ է : Այդ պատճառով է , որ նրանցից ոչ մեկն ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի ժամանակ չի զոհվել».-ասել է Ալ-Զամելին:
«Ամերիկացի խորհրդականնը երբեք Իրաքի ուժերին ամբողջական տեղեկություններ չեն տվել: Նրանք ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին օգնում էին և վերջիններիս դասակարգված ինֆորմացիա էին փոխանցում».-հավաստել է Իրաքի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահը: