Ռոհանի.«ԱՄՆ-ն մշտապես փորձել է խոչընդոտել ՀԳՀԾ-ի գործադրումը»
Կիրակի երեկոյան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, կարևորելով բոլոր կողմերի հանձնառությունը ՀԳՀԾ-ի նկատմամբ, նշել է, որ քանի դեր մյուս կողմերը հարգում են ՀԳՀԾ-ն, Թեհրանը նույնպես կատարելու է իր հանձնառությունները:
Անդրադառնալով այն լուրերին, թե ՀԳՀԾ-ի շուրջ լրացուցիչ բանակցություններ են տարվում, Ռոհանին ասել է.«Յոթ երկրներ համաձայնություն են կայացրել, որը հաստատվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից և Իրանը կատարելապես հարգել է իր հանձնառությունները»:
Իրանի գործադիր իշխանության ղեկավարը տարածաշրջանային հարցերի շուրջ Իրան-Եվրոպա համագործակցությունը դրական է բնութագրել, սակայն նշել է, որ այդ համագործակցությունը ոչ մի առնչություն չունի ՀԳՀԾ-ի հետ և ներկա պայմաններում կարևորն այն է, որ Եվրամիությունը նույնպես ԱՄՆ-ից պահանջի կատարելապես հարգել ՀԳՀԾ-ն:
Հեռախոսազրույցում, նշելով, որ Ֆրանսիան ցանկանում է Իրանի հետ հստակ, ամուր ու կայուն հարաբերություններ հաստատել, Մակրոնն ասել է. «Փարիզը պաշտպանում է ՀԳՀԾ-ն, ինչը վկայում է Ֆրանսիայի կառավարության հստակ ու թափանցիկ կողմնորոշման մասին»:
Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան չի ցանկանում ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցություններ անցկացնել, սակայն ցանկանում է այլ հարցերի շուրջ խոսել Իրանի հետ: