Զարիֆ.«Եվրոպացիները ԱՄՆ-ին ՀԳՀԾ-ում պահելու հարցում ծայրահեղության են դիմում»
https://parstoday.ir/hy/news/iran-i85895-Զարիֆ._Եվրոպացիները_ԱՄՆ_ին_ՀԳՀԾ_ում_պահելու_հարցում_ծայրահեղության_են_դիմում
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրոպացիները ԱՄՆ-ին ՀԳՀԾ-ում պահելու հարցում ծայրահեղության են դիմում, որից հետագայում տուժելու է Եվրոպայի քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2018 08:16 Asia/Tehran
  • Զարիֆ.«Եվրոպացիները ԱՄՆ-ին ՀԳՀԾ-ում պահելու հարցում ծայրահեղության են դիմում»

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրոպացիները ԱՄՆ-ին ՀԳՀԾ-ում պահելու հարցում ծայրահեղության են դիմում, որից հետագայում տուժելու է Եվրոպայի քաղաքականությունը:

«Էթեմադ» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու վերաբերյալ եվրոպացիների համար ճշտած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախապայմաններին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Նրանք այն դիրքում չեն, որ ՀԳՀԾ-ն կատարելապես հարգող երկրի համար նախապայմաններ սահմանեն»:

Նշելով, որ  եվրոպացիները և ԱՄՆ-ը խախտել են ՀԳՀԾ-ի համաձայնությունը, Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ի նկատմամբ իր որդեգրած քաղաքականությամբ, իսկ եվրոպացիները չկատարելով ՀԳՀԾ-ի կողմից սահմանված հանձնառությունները, հատկապես բանկային հարաբերությունների ոլորտում, խախտել են այս համաձայնությունը»:

Նշելով, որ Թեհրանն անտարբեր չի մնալու Վաշինգտոն-Բրյուսել համատեղ տեղաշարժերի նկատմամբ, Իրանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ Իրանի մոտ այն տպավորությունն է առաջացել, որ Թրամփը կարգախոսներ է առաջ քաշել, սակայն դրանցից ոչ մեկն իրագործելի չեն, իսկ դրանք գործադրվելու դեպքում, Թեհրանն արժանի պատասխան է տալու նրանց:

Անդրադառնալով Եմենի ճգնաժամին և դրա կարգավորման անհրաժեշտությանը, Զարիֆն ասել է.«Եթե Եվրոպան ցանկանում է դրական դերակատարություն ունենալ Եմենի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, ապաչպետք է զենք տրամադրի եմենցիների սպանության համար»: