Նաղավի Հոսեյնի. Լոնդոնում Իրանի դեսպանատան դեմ հարձակման պատասխանատուն Բրիտանիան է
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն ասել է, «Լոնդոնում Իրանի դեսպանատան դեմ ոտնձգության պատասխանատվությունը ծանրանում է Բրիտանիայի կառավարության ուսերին»:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Սեյեդ Հոսեյն Նաղավի Հոսեյնին, Լոնդոնում Իրանի դեսպանատան դեմ ոտնձգության կապակցությամբ ասել է. «Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը մանրամասնորեն քննելու է այս ոտնձգության ինչպիսությունը և Իրան-Բրիտանիա հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին կհայտնի իր տեսակետը»:
«Լոնդոնում Թեհրանի դեսպանատունը համարվում է ԻԻՀ-ի տարածքի մի բաժինը»,-հավելեցլ է Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը: