Զարիֆ.«Տարածաշրջանի և հարևան երկրների անվտանգությունն ու կայունությունը Իրանի անվտանգությունն է»
Իրանի արտգործնախարարն ասել է.«Տարածաշրջանի և հարևան երկրների անվտանգությունն ու կայունությունը Իրանի անվտանգությունն է»:
Երկուշաբթի օրը, Պակիստանում, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության ու կայունության նշանակությունը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների մասին ասել է.«Սաուդցիները ենթադրում են, որ եթե աշխարհը մտածի, թե Իրանն սպառնում է Սաուդյան վարչակազմին, դա իրենց օգտին կլինի»:
Զարիֆը հավաստիացրել է, որ ԻԻՀ համոզմամբ, Սաուդյան Արաբիան տարածաշրջանի մաս է կազմում և չպետք է հեռու մնա տարածաշրջանի զարգացումներից:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է.«Իրանն ու Սաուդյան Արաբիան կարող են Իրաքի ու Սիրիայի վերակառուցման համար ներդրում կատարել և դրա համար պետք է խնդիրները բանակցությամբ կարգավորեն»:
ՀԳՀԾ-ի իրագործման մասին Իրանի արտգործնախարարն ասել է.«Իրան-Արևմուտք միջուկային համաձայնությունը միջազգային բնույթ է կրում և եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խախտի այդ համաձայնությունը, իր երկիրը կմեկուսացվի աշխարհում»:
Պակիստանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ բանակցելու նպատակով, Իրանի արտգործնախարարը կիրակի օրը ժամանել է այդ երկիր: