Սիրիայի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքն ահաբեկիչներին խրախուսում է քիմիական զենք օգտագործել
https://parstoday.ir/hy/news/iran-i86543-Սիրիայի_դեմ_ԱՄՆ_ի_սպառնալիքն_ահաբեկիչներին_խրախուսում_է_քիմիական_զենք_օգտագործել
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչն ասել է, որ Սիրիային ռազմական հարձակմամբ սպառնալու այդ կազմակերպությունում ԱՄՆ-ի ներկայացուցչի արտահայտություններն ահաբեկիչներին դրդում են քիմիական զենք օգտագործել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2018 07:21 Asia/Tehran
  • Սիրիայի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքն ահաբեկիչներին խրախուսում է քիմիական զենք օգտագործել

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչն ասել է, որ Սիրիային ռազմական հարձակմամբ սպառնալու այդ կազմակերպությունում ԱՄՆ-ի ներկայացուցչի արտահայտություններն ահաբեկիչներին դրդում են քիմիական զենք օգտագործել:

Վկայակոչելով Ալ-Մայադին լրատվական գործակալությունը, ԻՍՆԱ-ն հաղորդել է, որ Բաշշար Ալ-Ջաֆարին Նիքի Հեյլիի ռազմական սպառնալիքները պատրվակ է համարել իր երկրի վրա հարձակվելու համար, ասելով, որ ահաբեկչությունը հովանավորող պետությունները սովորություն են դարձրել, որ երբ Սիրիայի բանակն առաջատար է լինում ահաբեկիչների դեմ պատերազմում, հակաքարոզչական արշավներ  կազմակերպեն:

Նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն Սիրիայի կառավարության իրավունքն է, Բաշշար Ալ-Ջաֆարին ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին կոչ է արել դադարեցնել ահաբեկչական խմբավորումների նկատմամբ հովանավորությունը:

Սիրիայի պետական հեռուստաընկերության հաղորդման համաձայն, հաստատված տեղեկություններ կան Արևելյան Ղութայի մոտալուտ ազատագրման մասին: