Ռոհանի. Իրանի ժողովրդի միասնականությունը հիացմունք պատճառեց բոլոր թշնամիներին
https://parstoday.ir/hy/news/iran-i87080-Ռոհանի._Իրանի_ժողովրդի_միասնականությունը_հիացմունք_պատճառեց_բոլոր_թշնամիներին
ԻԻՀ նախագահն իրանական 1397 թվականի տարեմուտի կապակցությամբ հղած ուղերձում չնայած ԻԻՀ-ի թշնամիների ցանկության ու ջանքերին 1396 թվականը տարբեր բնագավառներում Իրանի մեծ ժողովրդի համար հաջողության ու հաղթանակի տարի բնութագրեց և ընդգծեց. «Իրանի ժողովրդի միասնականությունը հիացմունք պատճառեց բոլոր թշնամիներին ու նրանց նրանք հաստատեցին Իրանի ժողովրդի փառքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2018 20:14 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ժողովրդի միասնականությունը հիացմունք պատճառեց բոլոր թշնամիներին

ԻԻՀ նախագահն իրանական 1397 թվականի տարեմուտի կապակցությամբ հղած ուղերձում չնայած ԻԻՀ-ի թշնամիների ցանկության ու ջանքերին 1396 թվականը տարբեր բնագավառներում Իրանի մեծ ժողովրդի համար հաջողության ու հաղթանակի տարի բնութագրեց և ընդգծեց. «Իրանի ժողովրդի միասնականությունը հիացմունք պատճառեց բոլոր թշնամիներին ու նրանց նրանք հաստատեցին Իրանի ժողովրդի փառքը»:

ԻԻՀ նախագահության տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին երեքշաբթի գիշեր Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգի երկրաշարժից տուժածների հավաքում ընդգծեց. «Իրանի ժողովուրդը, որ  տարածաշրջանում ու աշխարհում միշտ էլ խաղաղության ու անդորրի արարող է եղել 1396 թվականի ընթացքում իր, ազնիվ զինվորների ու ջանասեր դիվանագետների հետևողական ջանքերի շնորհիվ Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի ժողովուրդների կողքին կարողացավ առավել կայունություն ու անվտանգություն պարգևել տարածաշրջանին»:

«Ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել, այս տարին ազգային արտադրության և իրանական արտադրանքների հովանավորման և աշխատատեղերի ստեղծման ու ծաղկման տարի  է լինելու»,-խոսքն ուղղելով Իրանի մեծ ժողովրդին հայտարարեց ԻԻՀ նախագահը:

Ռոհանին իրանական նոր տարվա կապակցությամբ շնորհավորեց Իրանի մեծ ժողովրդին, արտասահմանում բնակվող իրանցիներին ու բոլոր այն ժողովուրդներին ու հարևաններին, որոնք նշում են Նոռուզը: