Ռոհանի. Առանց Սիրիայի կառավարության թույլտվության արտասահմանյան ուժերի ներկայությունն անօրինական է
ԻԻՀ նախագահն ասել է. «Առանց Սիրիայի կառավարության թույլտվության այդ երկրում արտասահմանյան ուժերի ներկայությունն անօրինական ու անտրամաբանական է և դրան վերջ պիտի տրվի»:
Երեքշաբթի երեկոյան, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու համար Անկարա ուղևորվելուց առաջ, Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում նշելով, որ ամերիկացիները փորձում են կանխել Սիրիայի արևելյան որոշ տարածքներում սիրիական ուժերի տեղակայումն ու նույնիսկ ձգտում են մասնատել այդ երկիրը, Հասան Ռոհանին ասել է. «Արտասահմանյան ուժերը չպետք է միջամտեն Սիրիայի ապագա ճակատագրի տնօրինման գործին, քանի որ այդ երկրի ապագան պատկանում է այդ երկրի ժողովրդին: Սիրիայի ապագան տնօրինում են սիրիացիները և միջազգային հանրությունը պիտի հաստատի այդ ցանկությունն ու աջակցի սիրիացիներին»:
ԻԻՀ նախագահն անդրադառնալով Սիրիայում Սիոնիստական ռեժիմի միջամտություններին, ընդգծել է. «Սիրիայում Սիոնիստական ռեժիմի միջամտությունները շարունակվում են: Սիոնիստները շարունակում են ռմբակոծել Սիրիայի որոշ տարածքներ ու աջակցում են ահաբեկիչներին»:
«Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի: Դրա լուծումը քաղաքական է և համապարփակ ու ազատ երկխոսությամբ պիտի հանգել Սիրիայի ժողովրդի ցանկացած արդյունքին»,-հայտարարել է Ռոհանին, անդրադառնալով Սիրիայի ճգնաժամի հարցով Աստանայի գործընթացին ու Ռուսաստանի Սոչիում գումարված նիստին:
«Բոլորը պիտի օժանդակեն Սիրիայում հումանիտար խնդիրների կարգավորմանը, օժանդակություններ փոխանցվեն Սիրիայի ողջ ժողովրդին»,-հավելել է Ռոհանին նշելով, որ Սիրիայում հումանիտար խնդիրները շարունակվում են: