Գերմանացիների մեծ ներդրումներն Իրանում
Միջազգային հարցերում Իրանի բորսայի կազմակերպության ղեկավարի տեղակալի խոսքերով, Իրանում ներդրումների հիսուն տոկոսը կատարվում է գերմանացիների կողմից:
ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ անդրադառնալով Իրանի ներդրումային շուկայի միջազգային գործակցություններին, Բահադոր Բիժանին ասել է.«Գերմանացիները վստահում են Իրանի շուկային, դիտորդ կառույցներին, բորսային և ներդրումային շուկայի բոլոր մարմիններին: Ուստի Իրանի ներդրումային շուկայում ներդրումների ծավալի հիսուն տոկոսն իրականացվում է գերմանացիների կողմից»:
Նշելով, որ Իրանի ներդրումային շուկայի գլխավոր միջազգային ազդեցությունը ստանդարտների բարձրացումն է, Բիժանին հավելել է.«Իրանի արժեթղթերի և բորսայի կազմակերպությունը սերտ կապեր ունի Չինաստանի, Թուրքիայի, Հոնկ Կոնգի , Օմանի և Հունաստանի բորսաների հետ»: