Թեհրանում հանդիպել են Իրանի ու Վենեսուելայի ԱԳ նախարարները
https://parstoday.ir/hy/news/iran-i88226-Թեհրանում_հանդիպել_են_Իրանի_ու_Վենեսուելայի_ԱԳ_նախարարները
Շաբաթ երեկոյան Թեհրանում կայացավ Իրանի ու Վենեսուելայի ԱԳ նախարարների հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2018 02:50 Asia/Tehran
  • Թեհրանում հանդիպել են Իրանի ու Վենեսուելայի ԱԳ նախարարները

Շաբաթ երեկոյան Թեհրանում կայացավ Իրանի ու Վենեսուելայի ԱԳ նախարարների հանդիպումը:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասա Մոնթսերաթն այս հանդիպման ժամանակ մտքերյ փոխանակում են կատարել երկկողմ հարաբերությունների, նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

ԻԻՀ և Վենեսուելայի ԱԳ նախարարների քննարկման առանցքներից էին նաև մասնավորապես տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունները, պատժամիջոցներն ու անկախ երկրների ներքին հարցերին ԱՄՆ-ի միջամտությունը, նավթի շուկան և Լատինական Ամերիկայի ու Միջին Արևելքի հետ կապված հարցեր:

Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասա Մոնթսերաթն իրանցի պաշտոնատարների հետ հանդիպելու նպատակով ժամանել է  Թեհրան: