Թեհրանում հանդիպել են Իրանի ու Վենեսուելայի ԱԳ նախարարները
Ապրիլ 08, 2018 02:50 Asia/Tehran
Շաբաթ երեկոյան Թեհրանում կայացավ Իրանի ու Վենեսուելայի ԱԳ նախարարների հանդիպումը:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասա Մոնթսերաթն այս հանդիպման ժամանակ մտքերյ փոխանակում են կատարել երկկողմ հարաբերությունների, նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:
ԻԻՀ և Վենեսուելայի ԱԳ նախարարների քննարկման առանցքներից էին նաև մասնավորապես տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունները, պատժամիջոցներն ու անկախ երկրների ներքին հարցերին ԱՄՆ-ի միջամտությունը, նավթի շուկան և Լատինական Ամերիկայի ու Միջին Արևելքի հետ կապված հարցեր:
Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասա Մոնթսերաթն իրանցի պաշտոնատարների հետ հանդիպելու նպատակով ժամանել է Թեհրան:
Պիտակ