Ղասեմի. Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումն իրականացվել է ահաբեկիչներին աջակցելու շրջանակում
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, դատապարտելով Սիրիայի դեմ սիոնիստական ռազմական ինքնաթիռների հարձակումը, դա միջազգային օրենքների կոպիտ ոտնահարում է համարել, ինչն իրականացվել է ահաբեկիչներին աջակցելու շրջանակում:
Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Ալ-Թիֆոր» ռազմական օդանավակայանը երկուշաբթի վաղ առավոտյան հրթիռային հարձակման ենթարկվեց: Հարձակման հետևանքով զոհվեց ու վիրավորվեց մի քանի մարդ: Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը «Յեդիութ Ահարանոտ» օրաթերթին տված հարցազրույցում հաստատեց հրթիռային այդ հարձակման գործին Թել Ավիվի մասնակցությունը:
«Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի ոտնձգություն այդ երկրի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարում է համարվում ու հակասելով միջազգային բոլոր օրենքներին ու չափանիշներին, միայն առավել բարդացնում է Սիրիայում ճգնաժամային պայմաններն ու տարածաշրջանային հավասարությունները»,-նշել է Բահրամ Ղասեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Այն պայմաններում, երբ Սիրիայում հրապարակային զարգացումներն օրինական կառավարության օգտին են, Սիոնիստական ռեժիմի այդ քայլն իրականացվել է ահաբեկչական խմբերին աջակցելու համար և նպատակ ունի հանրային կարծիքը շեղել Գազայում տեղի ունեցած ողբերգությունից, որի հետևանքով զոհվել են տասնյակ ու վիրավորվել հազարավոր պաղեստինցիներ»:
«Իրանը կրկին ընդգծում է Սիրիայի տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության և նրա ժողովրդի հանդեպ իր լիարժեք աջակցությունը և բոլոր ազատախոհ երկրներին ու միջազգային շրջանակներին կոչ է անում անտարբեր չլինել ՄԱԿ-ի մի անդամի դեմ սիոնիստների բացահայտ ոտնձգության հանդեպ, ինչը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»,-հավելել է Բահրամ Ղասեմին: