Ռոհանի. Իսլամի մեծարգո մարգարեի նշանակումը պատմության ամենաազդեցիկ իրադարձությունն է
Ապրիլ 11, 2018 03:41 Asia/Tehran
ԻԻՀ նախագահը երեքշաբթի օրը շնորհավորելով իրանական նոր տարվա և ռաջաբ ամսվա տոների կապակցությամբ, իսլամի մեծարգո մարգարեի նշանակումը պատմության ազդեցիկ ամենախոշոր իրադարձությունն ու մարդկությանը շնորհված աստվածային ամենակարևոր պարգևն է համարել:
Ապրիլի 14-ը, Մոհամմեդի իսլամի մարգարե նշանակվելու տոնն է:
ԻԻՀ նախագահն Հասան Ռոհանին Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նիստում հավելել է. «Իսլամի մեծարգո մարգարեն աստվածային հայտնությամբ և իր բարոյականությամբ ու վարքագծով մարդկանց ու արդիական քաղաքակրթության առաջնորդման ուղի ներկայացրեց, որը շարունակում է ներշնչման աղբյուր համարվել միջազգային հանրության բազմաթիվ գիտությունների ու նվաճումների համար»:
Պիտակ