Վելայաթի.«Սիրիայում սիոնիստների ոճրագործություններն անպատասխան չեն մնալու»
https://parstoday.ir/hy/news/iran-i88474-Վելայաթի._Սիրիայում_սիոնիստների_ոճրագործություններն_անպատասխան_չեն_մնալու
Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Սիրիայի Թիֆուրի զորակայանում սիոնիստների ոճրագործություններն անպատասխան չեն մնալու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2018 12:27 Asia/Tehran
  • Վելայաթի.«Սիրիայում սիոնիստների ոճրագործություններն անպատասխան չեն մնալու»

Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Սիրիայի Թիֆուրի զորակայանում սիոնիստների ոճրագործություններն անպատասխան չեն մնալու»:

Սիրիայի Հոմս նահանգում Թիֆուր զորակայանը երկուշաբթի առավոտյան ավիահարձակման է ենթարկվել: Հարձակման ժամանակ զոհվել են մի քանի իրանցիներ: «Յեդիոթ ահարոնեթ» սիոնիստական օրաթերթին տված հարցազրույցում, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը խոստավանել է, որ Թել Ավիվը դեր է ունեցել այդ հարձակման մեջ:

Չորեքշաբթի օրը ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հավաստիացրել է .«Իսլամական ժողովուրդների թշնամիները պետք է իմանան, որ նման հարձակումները վկայում են իրենց տկարության մասին և անկասկած խիստ պատասխան են ստանալու»:

Անդրադառնալով Արևելյան Ղութայի Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու Սիրիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքին, Վելայաթին ասել է.«Մի քանի տարի առաջ, Սիրիայի կառավարությունը քիմիական զենքերը հանձնել է միջազգային կառույցներին , պահեստներն ամբողջությամբ ստուգվել են: Դա հաստատվել է միջազգային համապատասխան կառույցների կողմից»: