Ռոհանին շնորհավորել է Իլհամ Ալիևին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Ադերբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Հինգշաբթի օրը Ալիևին հղած շնորհավորական ուղերձում, Ռոհանին շեշտել է.«Իրանի ու Ադրբեջանի բարեկամական հարաբերությունների ընդլայնման ընթացքը, որոնք խոր արմատներ ունեն պատմական, մշակության ու կրոնական ընդհանրությունների մեջ, հզորությամբ կշարունակվի առաջիկայում»:
Իրանի նախագահը հավաստել է.«Այս ընտրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ժողովուրդը հովանավորում է կառավարության ծրագրերը և ցանկանում է Իլհամ Ալիևի առաջնորդությամբ տեսնել երկիրի զարգացումն ու առաջադիմությունը»:
Չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահական ընտրությունների 8-րդ շրջանում վաստակելով քվեների շուրջ 86 տոկոսը այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը կրկին ընտրվեց այդ երկրի նախագահ: