ՄԱԿ.«Իրանն աշխարհում խաղաղության ու անվտանգության կողմնակից է»
Թեհրանում Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական կենտրոնի ղեկավարը հինգշաբթի օրը Շիրազում կայացած ՄԱԿ-Իրան համագործակցության պատմական փաստաթղթերի ու լուսանկարների առաջին ցուցահանդեսին հղած ուղերձում հայտարարել է.«Իրանը 1920 թ. Ազգերի լիգայի և այնուհետև 1945 թվականի հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի ստեղծվելուց ի վեր եղել է այս երկու միջազգային կազմակերպությունների ակտիվ անդամը և աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատման կողմնակիցը»:
Ուղերձում Մարիա Դոցենկոն կարևորել է տարբեր ոլորտներում ՄԱԿ-ի և Իրանի իսլամական հանրապետության համագործակցությունը: Նա հստակեցրել է.«Իրանն այն առաջին երկրներից է եղել, որտեղ բացվել է ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնը»:
Թեհրանում Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական կենտրոնի ղեկավարը հավելել է.«Իրանի իսլամական հանրապետության հրավերով, ներկայումս Թեհրանում աշխատում են 18 մասնագիտացված բրոքերային ծառայություններ, ՄԱԿ-ի հիմնադրամը և այս կազմակերպության մասնաճյուղը»: