ՄԱԿ.«Իրանն աշխարհում խաղաղության ու անվտանգության կողմնակից է»
https://parstoday.ir/hy/news/iran-i88562-ՄԱԿ._Իրանն_աշխարհում_խաղաղության_ու_անվտանգության_կողմնակից_է
Թեհրանում Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական կենտրոնի ղեկավարը հինգշաբթի օրը Շիրազում կայացած ՄԱԿ-Իրան համագործակցության պատմական փաստաթղթերի ու լուսանկարների առաջին ցուցահանդեսին հղած ուղերձում հայտարարել է.«Իրանը 1920 թ. Ազգերի լիգայի և այնուհետև 1945 թվականի հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի ստեղծվելուց ի վեր եղել է այս երկու միջազգային կազմակերպությունների ակտիվ անդամը և աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատման կողմնակիցը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2018 12:34 Asia/Tehran
  • ՄԱԿ.«Իրանն աշխարհում խաղաղության ու անվտանգության կողմնակից է»

Թեհրանում Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական կենտրոնի ղեկավարը հինգշաբթի օրը Շիրազում կայացած ՄԱԿ-Իրան համագործակցության պատմական փաստաթղթերի ու լուսանկարների առաջին ցուցահանդեսին հղած ուղերձում հայտարարել է.«Իրանը 1920 թ. Ազգերի լիգայի և այնուհետև 1945 թվականի հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի ստեղծվելուց ի վեր եղել է այս երկու միջազգային կազմակերպությունների ակտիվ անդամը և աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատման կողմնակիցը»:

Ուղերձում Մարիա Դոցենկոն կարևորել  է տարբեր ոլորտներում ՄԱԿ-ի և Իրանի իսլամական հանրապետության համագործակցությունը: Նա հստակեցրել է.«Իրանն այն առաջին երկրներից է եղել, որտեղ բացվել է ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնը»:

Թեհրանում Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական կենտրոնի  ղեկավարը հավելել է.«Իրանի իսլամական հանրապետության հրավերով, ներկայումս  Թեհրանում աշխատում են 18 մասնագիտացված բրոքերային ծառայություններ, ՄԱԿ-ի հիմնադրամը և այս կազմակերպության մասնաճյուղը»: