Ռոհանի. «Իրանը նոր հարված է հասցրել ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականություններին»
https://parstoday.ir/hy/news/iran-i89272-Ռոհանի._Իրանը_նոր_հարված_է_հասցրել_ԱՄՆ_ի_սադրիչ_քաղաքականություններին
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանի տարադրամային նոր քաղաքականությունը կանխարգելիչ հարված է հասցրել ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2018 12:21 Asia/Tehran
  • Ռոհանի. «Իրանը նոր հարված է հասցրել ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականություններին»

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանի տարադրամային նոր քաղաքականությունը կանխարգելիչ հարված է հասցրել ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականությանը:

Նա ասել է, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը չի կարող խանգարել  Թեհրանի քայլերին:

Շաբաթ օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ամերիկացիները հուսով են, որ մայիսի 12-ին ՀԳՀԾ-ից դուրս գալով կարող են Իրանի ժողովրդի դեմ քայլեր ձեռնարկել և խառնել Իրանի ներքին շուկան, սակայն Իրանի կառավարությունը չեզոքացրեց նրանց քայլերը և վստահություն ներշնչեց ժողովրդին»:

Ռոհանին ավելացրեց. «Եթե Միացյալ Նահանգները ՀԳՀԾ-ում փորձի մնալ կամ դուրս գալ, նոր արտարժույթի քաղաքականությամբ նրանց բոլոր դավադրությունները կչզոքանան»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Թեհրանը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել է ամերիկացիների առաջիկա քայլերին դիմակայելու համար: Նա հստակեցրել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը ամիսներ առաջ պատրաստվել է նրանց քայլերին դիմակայել: 

ԻԻՀ Նախագահը հավելեց, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ նման իշխանությունը աննախադեպ է, որը մի կողմից մտահոգություն է առաջացրել երկրի ժողովրդի համար, եւ մյուս կողմից ավելացել է նաև աշխարհի ժողովրդի մտահոգությունը: