Ռոհանի.«Իրանի ժողովուրդը հզորությամբ կպատասխանի ԱՄՆ-ի կողմից ցանկացած սադրիչ քայլին»
ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Սպիտակ տունը թող իմանա, որ անկախ այն հանգամանքից թե ԱՄՆ-ը կհարգի թե չի հարգի փաստաթղթով սահմանված իր պարտականությունները, Իրանի ժողովուրդը կպատասխանի նրանց կողմից իրականացված ցանկացած սադրիչ քայլին»:
Երեքշաբթի օրը Թավրիզ քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ՝ Հասան Ռոհանին հավելել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի ու սինոնիստների սադրիչ քայլերը և արաբնեի հակազդեցությունը ոչ մի ազդեցություն չի ունենա Իրանի առաջադիմության վրա»:
Իրանի նախագահը հավաստիացրել է.«Նրանք ովքեր նստել են Սպիտակ տանը թո՛ղ իմանան, որ իրենց հանձնառություններին, քաղաքակրթությանն ու մարդկայնությանը հավատարիմ լինեն կամ չլինեն, Իրանի մեծ ժողովուրդն ու ժողովրդի ներկայացուցիչ համարվող Իրանի կառավարությունը կտրուկ պատասխան է տալու ցանկացած սադրիչ քայլի ու ծրագրի»:
«Ոչ ոք չի կարող հիասթափեցնել Իրանի ժողովրդին»․ շեշետել է Ռոհանին:
Իրանի գործադիր իշխանության ղեկավարն ասել է.«Իրանի կառավարությունն ու ժողովուրդը թշնամիների սադրանքների բոլոր հավանական փուլերի համար նախապես ծրագիր է մշակել, և բոլոր բարդությունները հաղթահարվելու են Իրանի ժողովրդի հզոր ձեռքերով:
Ռոհանին հավելել է․«Իրանի կառավարությունը քայլում է առաջադիմության ուղիով և այս ոլորտում առաջացած ցանկացած բարդության դեպքում կառավարությունը հարկադրված է լուծել այդ խնդիրը»: