ՀԳՀԾ-ից հետո, դեպի Եվրոպա Իրանի արտահանումների ծավալները տասը անգամ աճել են
https://parstoday.ir/hy/news/iran-i89982-ՀԳՀԾ_ից_հետո_դեպի_Եվրոպա_Իրանի_արտահանումների_ծավալները_տասը_անգամ_աճել_են
Իրանում Գերմանիայի դեսպանն անդրադարձել է ՀԳՀԾ-ի արդյունքներին, ասելով.«ՀԳՀԾ-ից հետո, դեպի Եվրոպա Իրանի արտահանումների ծավալները տասը անգամ աճել են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2018 07:54 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ից հետո, դեպի Եվրոպա Իրանի արտահանումների ծավալները տասը անգամ աճել են

Իրանում Գերմանիայի դեսպանն անդրադարձել է ՀԳՀԾ-ի արդյունքներին, ասելով.«ՀԳՀԾ-ից հետո, դեպի Եվրոպա Իրանի արտահանումների ծավալները տասը անգամ աճել են»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ, կիրակի օրը Թեհրանում կայացած Իրանի և Եվրոպայի առևտրական ու բանկային 6-րդ համագումարում, Միքայել Կլոր-Բերշտոլդը նշել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացումից հետո, դեպի Եվրոպա Իրանի արտահանումների ծավալները 60 տոկոսանոց աճ են արձանագրել»:

Իրանում Գերմանիայի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը լուրջ է ընդունում միջուկային համաձայնությունը և փորձում է կառուցողական ու ակտիվ դերակատարություն ունենալ Իրանի և Եվրամիության միջև:

Կլոր-Բերշտոլդի ասածով, համաշխարհային կազմակերպությունների ներկայացրած տվյալների համաձայն, Իրանի վարկանշային ու տնտեսական ռիսկային դիրքը հինգից վեցի է բարձրացել, որը շատ արժեքավոր ձեռքբերում է:

«Աշխարհի տնտեսական համակարգին Իրանի ավելի ռեալ ու ամբողջական միանալու համար կան չլուծված հարցեր, որոնց կարգավորման դեպքում իրականացվելու են տնտեսական շահերը».-հույս է հայտնել գերմանացի դեսպանը: