Երեք իրանական բանկեր մասնաճյուղ են բացելու Գերմանիայում
https://parstoday.ir/hy/news/iran-i90044-Երեք_իրանական_բանկեր_մասնաճյուղ_են_բացելու_Գերմանիայում
Գերմանիայում ԻԻՀ դեսպան Ալի Մաջեդին հայտարարել է.«Արտասահմանյան գործընկերների, մասնավորապես Եվրոպայի հետ Իրանի առևտրային շփումները դյուրին դարձնելու նպատակով, Իրանական «Միջին Արևելք», «Սաման» և «Սինա» բանկերը պատրաստվում են մասնաճյուղ բացել Գերմանիայում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2018 14:42 Asia/Tehran
  • Երեք իրանական բանկեր մասնաճյուղ են բացելու Գերմանիայում

Գերմանիայում ԻԻՀ դեսպան Ալի Մաջեդին հայտարարել է.«Արտասահմանյան գործընկերների, մասնավորապես Եվրոպայի հետ Իրանի առևտրային շփումները դյուրին դարձնելու նպատակով, Իրանական «Միջին Արևելք», «Սաման» և «Սինա» բանկերը պատրաստվում են մասնաճյուղ բացել Գերմանիայում»:

Ալի Մաջեդին հավելել է.«Ըստ նախատեսված ծրագրի՝  «Միջին Արևելք» բանկի մասնաճյուղը բացվելու է Գերմանիայի Մյունխեն քաղաքում, Սաման բանկինը՝ Ֆրանկֆուրտում, իսկ Սինա բանկը դեռևս չի ճշտել այն քաղաքը,որտեղ բացելու է իր մասնաճյուղը»:

Գերմանիայում Իրանի դեսպանը հստակեցրել է.«ՀԳՀԾ-ի  իրագործումից հետո, Իրանի «Մելլի» (Ազգային) բանկը Համբուրգում և «Սեփահ» բանկը Ֆրանկֆուրտում ակտիվ գործունեություն են ունեցել»:

Մաջեդին ասել է.«2018 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում, Իրանի ու Գերմանիայի առևտրային փոխանակումների մակարդակը աճել է 12.5 տոկոսով»:

Իրանի մաքսային ծառայության վիճակագրական տվյալներով՝  դեպի Իրան ապրանք արտահանվելու առումով, Գերմանիան խոշորագույն արտահանողների թվում զբաղեցնում է  5-րդ տեղը։