ԱՄՆ-ն որևէ ժամանակ հավատարիմ չի եղել իր ստանձնած պարտավորություններին. Ռոհանի
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման մասին հայտարարվելուց րոպեներ անց հայտարարեց. «ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո որևէ ժամանակ միջազգային այդ համաձայնագրի հավատարիմ չի եղել»:
Հասան Ռոհանին Իրանի ժողովրդին ուղղված հեռուստաելույթի ժամանակ մատնանշելով այն կետը, որ ԻԻՀ-ն մինչ այսօր հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին, ասաց. «Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ն որևէ ժամանակ այդ համաձայնության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների հանդեպ հավատարիմ չի եղել և ՀԳՀԾ-ից նրա հրաժարումը կանխատեսելի էր»:
«ՀԳՀԾ-ն գոյատևելու է և մենք մեր մյուս գործընկերների հետ կարող ենք քայլել խաղաղության ճանապարհով, սակայն եթե մեր շահերը չապահովվեն , այդ դեպքում նոր որոշումներ կընդունենք»,-հավելեց Ռոհանին:
Ռոհանին նաև ընդգծելով այն կետը, որ ԻԻՀ ԱԳ նախարարությանը կարգադրություն է կատարել եվրոպական երկրների և Ռուսաստանի ու Չինաստանի հետ անհրաժեշտ բանակցություններ սկսել, ընդգծեց. «Թրամփի վերցրած քայլը հոգեբանական պատերազմ է , որը նպատակ ունի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղական ժամանակով երեքշաբթի օրը ՀԳՀԾ-ն անօգուտ լինելու հավակնությամբ ստորագրեց ՄԱԿ-ի հաստատումն ունեցող միջուկային համաձայնությունից այդ երկրի հրաժարման հրամանագիրը:
ԱՄՆ-ն այն պայմաններում միակողմանի կերպով հրաժարվեց ՀԳՀԾ-ից, երբ մինչ այժմ տարբեր երկրներ, բացառությամբ Սիոնիստական ռեժիմին հովանավորել են այդ համաձայնագիրը: