Գեներալ Բաղերի .«ԱՄՆ-ը չի հարգել նույնիսկ իր ստորագրությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i91022-Գեներալ_Բաղերի_._ԱՄՆ_ը_չի_հարգել_նույնիսկ_իր_ստորագրությունը
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,՝ գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին ասել է.«Իրանը ՀԳՀԾ-ն ընդունել է աշխարհի հետ հաշվի նստելու համար, սակայն ԱՄՆ-ը չի հարգել նույնիսկ իր ստորագրությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2018 08:09 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերի .«ԱՄՆ-ը չի հարգել նույնիսկ իր ստորագրությունը»

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,՝ գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին ասել է.«Իրանը ՀԳՀԾ-ն ընդունել է աշխարհի հետ հաշվի նստելու համար, սակայն ԱՄՆ-ը չի հարգել նույնիսկ իր ստորագրությունը»:

Չորեքշաբթի օրն անդրադառնալով ՀԳՀԾ-ից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ նախագահի քայլին, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին նշել է«Թրամփի այդ քայլով միջազգային հանրությունը համոզվեց, թե ո՞վ է իրավացի»:

«Իրանում ներկա անվտանգությունն ու կայունությունն երկրի զինված ուժերի հզորության արդյունքն է և ոտնձգիչներին դիմադրելու համար ԻԻՀ պաշտպանական ուժի հետ կապված ոչ մի կասկած չկա.»-հավաստիացրել է գեներալ Բաղերին: 

Նշելով, որ Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը սաուդցիների գումարներով ԱՄՆ-ին խրախուսել է հարձակվել Իրանի վրա, գեներալ Բաղերին հավաստիացրել է.«Ամերիկացի բանակայիններն իրենց անմիտ նախագահին համոզել են, որ Իրանի վրա հարձակումը մեծ զոհեր է ունենալու : Իրանի հետ պատերազմի ոչ մի արդյունք չի ունենալու»: