ՀԳՀԾ-ում Իրանի շահերը պիտի երաշխավորվեն. Ռոհանի
ԻԻՀ նախագահը հինգշաբթի գիշեր Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծելով, որ ՀԳՀԾ-ում Իրանի շահերը մանրակրկիտ ու հստակ կերպով պիտի երաշխավորվեն, եվրոպական երկրներին, մասնավորապես Գերմանիային, Ֆրանսիային ու Բրիտանիային կոչ արեց սահմանափակ ժամկետում հայտարարել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո միջազգային այդ համաձայնությունում Իրանի շահերի ապահովման ու երաշխավորման մասին իրենց հստակ դիրքորոշումը:
«ՀԳՀԾ-ի հետ առնչվող կարևոր հարցերում, այդ թվում նավթի ու գազի վաճառքի, պետրոքիմիայի և բանկային հարաբերությունների հետ կապված Իրանի շահերը պիտի հստակեցվեն ու երաշխավորվեն»,-հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Հասան Ռոհան
ԻԻՀ նախագահը հավելել է, որ այդ հարցերը մի քանի շաբաթյա ժամկետում պիտի քննարկվեն ու եզրակացվեն Իրանի ու եվրոպական երկրների ԱԳ նախարարների, նաև փորձագիտական խմբերի նիստերում:
Ռոհանին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը միջազգային օրենքներին ու դիվանագիտական նորմերին հակասող չկշռադատված քայլ է համարել: Նա ընդգծել է. «Եթե որոշված լինի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով ամրագրված համաձայնությունը մեկ խոստումնադրժությամբ այսպես ոտնահարվի, միջազգային ասպարեզում դրա հետևանքները ծանր կլինի»:
Հեռախոսազրույցի ժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ցավ հայտնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման կապակցությամբ, ընդգծել է. «ԵՄ-ն շարունակելու է հավատարիմ մնալ միջազգային համաձայնությանը»:
«ՀԳՀԾ-ի պահպանումն ու հարատևումը Եվրոպայի համար մեծ նշանակություն ունի»,-հայտարարել է Գերմանիայի կանցլերը միևնույն ժամանակ ընդգծելով տարածաշրջանային հարցերում Իրանի ու Գերմանիայի միջև երկխոսության ամրապնդման անհրաժեշտությունը: