Էրաղչին Բրյուսել է մեկնել
https://parstoday.ir/hy/news/iran-i91500-Էրաղչին_Բրյուսել_է_մեկնել
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակությունը Բրյուսել են ուղևորվել՝ Իրանի և Եվրամիության փորձագիտական բանակցություններին մասնակցելու նպատակով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 14, 2018 17:59 Asia/Tehran
  • Էրաղչին Բրյուսել է մեկնել

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակությունը Բրյուսել են ուղևորվել՝ Իրանի և Եվրամիության փորձագիտական բանակցություններին մասնակցելու նպատակով:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործադրման շտաբի իրանական հարցերով նախագահ Սեյյեդ Աբբաս Էրաղչին երկուշաբթի օրը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ  Հելգա Շմիդտի հետ:

Երկուշաբթի օրը Բրյուսելում մեկնարկել են ՀԳՀԾ-ի ապագայի մասին Իրանի և Եվրոպայի փորձագիտական նիստերը: Նիստն իր աշխատանքը շարունակելու է նաև երեքշաբթի օրը ՝ մինչև ԻԻՀ-ի և եվրոպական երեք երկրի՝ Գերմանիայի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը: