ԻԻՀ-ի և Գերմանիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Մայիս 14, 2018 14:22 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասի հեռախոսազրույցում զրուցակիցները մտքերի փոխանակում են կատարել ՀԳՀԾ-ի, նաև միջուկային համաձայնությունը պահպանելու համար Գերմանիայի և Եվրամիության ծրագրերի շուրջ:
Մոսկվայում ունեցած հեռախոսազրույցում նախարար Զարիֆը կարևորել է ՀԳՀԾ-ի հետ կապված Իրանի ժողովրդի շահերը երաշխավորելու համար սեղմ ժամկետում դիվանագիտությանը տրվող հնարավորությունը:
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև հաստատել է, որ ժամանակային առումով կան սահմանափակումներ: Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը երկրի սահմաններից ներս, ինչպես նաև Եվրոպայի տարածքում ծրագրեր է մշակել ՀԳՀԾ-ն պահպանելու և միջուկային համաձայնության հետ կապված Իրանի շահերն ապահովելու վերաբերյալ:
Պիտակ