ԻԻՀ-ի և Գերմանիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/iran-i91514-ԻԻՀ_ի_և_Գերմանիայի_ԱԳ_նախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասի հեռախոսազրույցում զրուցակիցները մտքերի փոխանակում են կատարել ՀԳՀԾ-ի, նաև միջուկային համաձայնությունը պահպանելու համար Գերմանիայի և Եվրամիության ծրագրերի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2018 14:22 Asia/Tehran
  • ԻԻՀ-ի և Գերմանիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասի հեռախոսազրույցում զրուցակիցները մտքերի փոխանակում են կատարել ՀԳՀԾ-ի, նաև միջուկային համաձայնությունը պահպանելու համար Գերմանիայի և Եվրամիության ծրագրերի շուրջ:

Մոսկվայում ունեցած հեռախոսազրույցում նախարար Զարիֆը կարևորել է ՀԳՀԾ-ի հետ կապված Իրանի ժողովրդի շահերը երաշխավորելու համար սեղմ ժամկետում դիվանագիտությանը տրվող հնարավորությունը:

Գերմանիայի ԱԳ նախարարը նաև հաստատել է, որ ժամանակային առումով կան սահմանափակումներ: Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը երկրի սահմաններից ներս, ինչպես նաև Եվրոպայի տարածքում ծրագրեր է մշակել ՀԳՀԾ-ն պահպանելու և միջուկային համաձայնության հետ կապված Իրանի շահերն ապահովելու վերաբերյալ: