Իրանը միջազգային հանրությանը կոչ արեց շտապ հակազդեցություն ցուցաբերել սիոնիստների ոճրագործությանը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտելով Գազայի հատվածում ու պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի զորայինների երկուշաբթի օրվա ոճրագործությունները, միջազգային հանրությանը կոչ է արել շտապ հակազդեցություն ցուցաբերել սիոնիստների ոճրագործություններին:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նշելով, որ կանանց, երեխաներին ու Պաղեստինի անպաշտպան ժողովրդին սպանելը և պաղեստինցիների բռնազավթումը վերջին 70 տարիների ընթացքում սիոնիստների գլխավոր ռազմավարությունն է դարձել, Բահրամ Ղասեմին հավելել է. «Երկուշաբթի օրը ամերիկացիներն ու սիոնիստներն անմեղ մարդկանց վայրագ կոտորածի հետ միաժամանակ, ԱՄՆ-ի դեսպանատանը տոնախմբություն կազմակերպեցին»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը Պաղեստինում սիոնիստների շարունակական ոճրագործություններ ԱՄՆ-ի անսակարկ աջակցության և տարածաշրջանի որոշ պետությունների դավաճանական հաշտության ու նվաստացուցիչ պասիվության հետևանքը համարելով, ասել է. «ԱՄՆ-ն ու նրա աջակիցները Պաղեստինի բռնահարված ժողովրդի բոլոր տառապանքների պատասխանատուն են»:
Ղասեմին աշխարհի բոլոր մուսուլման ժողովուրդներին ու մյուս ազատախոհներին կոչ է արել բողոքի ցույցեր կազմակերպելով և դատապարտելով սիոնիստների ոճրագործություններ ու Երուսաղեմը Ղոդսը բռնազավթած ռեժիմի մայրաքաղաք հռչակելու Թրամփի վարչակազմի անօրինական քայլը, զորակցություն հայտնել Պաղեստինի ժողովրդին: