Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները բանակցում են Պաղեստինի խնդրի շուրջ
Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որ ընթացքում մտքերի փոխանակում են կատարել Պաղեստինի ճգնաժամային իրավիճակի, հատկապես՝ սիոնիստ զորայինների կողմից պաղեստինցիների սպանության խնդրի շուրջ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երեքշաբթի օրը, Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում կարևորել են Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստի անցկացումը և ներկա զգայուն պայմանների վերաբերյալ իսլամական աշխարհի միասնական որոշման կայացման անհրաժեշտությունը:
Անտեսելով տարածաշրջանային ու համաշխարհային ծավալուն ընդդիմություները, երկուշաբթի օրը ԱՄՆ-ն իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Ղոդս: ԱՄՆ-ի այդ քայլի հետ միաժամանակ, սիոնիստ զորայիններե սպանել են առնվազն 60 պաղեստինցու: Վիրավորվել է շուրջ 3000 մարդ: