ԱՄՆ-ն մեղսակից է պաղեստնցիների դեմ սիոնիստների ոճրագործություններում. ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչություն
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչությունը երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների գլխավոր մեղսակիցն է
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հաղորդագրության մեջ ընդգծված է. «ԱՄՆ-ն վերջին 70 տարիների ընթացքում Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների գլխավոր մեղսակիցն է և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի երեքշաբթի օրը կատարած հայտարարությունը չի կարող քողարկել այս իրողությունը»:
Երեքշաբթի օրը, կրկնելոավ իր անհիմն հայտարարությունները, Նիքի Հեյլին փորձեց հասարակական կարծիքի ուշադրությունը շեղել Գազայում պաղեստինցիների կոտորածին շտապ կերպով վերջ տալու համաշխարհային կոչերից:
«Հեյլին կրկին ընդգծեց Իսրայելի ռեժիմի անօրինական ու ոտնձգողական քայլերի հանդեպ ԱՄՆ-ի հովանավորությունը: Դա այն դեպքում, երբ Իսրայելի ոճրագործությունները տարածաշրջանում անապահովության ու անկայունության գլխավոր գործոնն են դարձել»,-նշված է ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ կարդում ենք. «ԻԻՀ-ն կրկին անգամ աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում պաղեստինցի անմեղ ցուցարարների կոտորածը շտապ դադարեցնելու նպատակով, ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի վրա»:
Սիոնիստ զորայինների կողմից շուրջ 60 պաղեստինցիների սպանությունից և ավելի քան 2000 հոգու վիրավորվելուց հետո, ՄԱԿ-ի ԱԽ-ն Քուվեյթի դիմումով և հիմք ընդունելով Պաղեստինի կառավարության բողոքի նոտան, նիստ գումարեց:
Նիստի ընթացքում, բացառությամբ ԱՄՆ-ի, մյուս բոլոր անդամները բողոքեցին սիոնիստների քայլի դեմ: Միայն ԱՄՆ ներկայացուցիչը, անտեսելով այդ ոճրագործությունը և ԻԻՀ-ին ու Պաղեստինի իսլամական դիմադրության շարժմանը (Համաս) անհիմն մեղադրանքներ ուղղելով, փորձեց մեղմել սիոնիստների վրա ծանրացող հանրային ճնշումը: