Իրանի և Եվրոպայի համատեղ հաղորդագրությունը՝ ՀԳՀԾ-ի մասին
(last modified Wed, 16 May 2018 07:23:44 GMT )
Մայիս 16, 2018 11:53 Asia/Tehran
  • Իրանի և Եվրոպայի համատեղ հաղորդագրությունը՝  ՀԳՀԾ-ի մասին

ԻԻՀ-ի և եվրոպական երեք երկրներ ՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի՝ E3-ի ԱԳ նախարարները, նաև Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը, մի հաղորդագրություն են տարածել, որում կարևորվել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի լիարժեք ու ազդեցիկ գործադրումը:

Հաղորդագրությունը տարածվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գումարված ԻԻՀ-ի և եվրոպական երեք երկրներ ՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ՝ E3-ի ԱԳ նախարարների, նաև Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի նիստի ավարտին: Մասնակիցներն ընդգծել են  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի լիարժեք ու ազդեցիկ գործադրմասն հարցում իրենց հանձնառությունը ՝ցավ հայտնելով միջուկային համաձայնունից ԱՄՆ-ի հրաժարվելու կապակցությամբ:

Նիստի մասնակիցները նաև հանձնառություն են ստանձնել՝ նպաստավոր պայմաններ  և վստահելի միջավայր ստեղծել ՀԳՀԾ-ի նպատակների իրականացումը շարունակելու համար, համաձայնելով խորացնել այդ ուղղությամբ իրենց բանակցությունները:

Համատեղ հաղորդագրությունում  կարևորվել են Իրանի հետ տնտեսական հարաբերությունների պահպանումն ու խորացումը, Իրանի նավթի, գազի ու պետրոքիմիական արտադրանքների վաճառքի և պատկան ֆինանսական գործարքերի շարունակումը, Իրանում ներդրումային ծրագրերի ծավալումը, Եվրամիության տնտեսական ակտիվիստներին աջակցումը , իրավական բաժնի վստահելի մթնոլորտի ապահովումը, նաև տնտեսական առավել թափանցիկ ու օրինավոր պայմանների ստեղծումը: