Ռոհանին շնորհավորեց ՀՀ նոր վարչապետին
https://parstoday.ir/hy/news/iran-i91716-Ռոհանին_շնորհավորեց_ՀՀ_նոր_վարչապետին
ԻԻՀ նախագահը մի ուղերձով ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2018 19:11 Asia/Tehran
  • Ռոհանին շնորհավորեց ՀՀ նոր վարչապետին

ԻԻՀ նախագահը մի ուղերձով ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը հղած ուղերձում հույս է հայտնել, որ Թեհրան-Երևան հարաբերություններն առավել քան երբևե կընդլայնվեն ու կխորանան:

Ռոհանին նաև հաջողություն, առողջություն, երջանկություն ու բարօրություն է մաղթել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին:

Հիշեցնենք Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվելուց մեկ շաբաթ անց՝ 2018 թվականի ապրիլի 23-ին, ժողովրդային բողոքների պատճառով պարտավորվեց հրաժարական ներկայացնել:

ՀՀ ԱԺ-ն մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին: