Իրանն աջակցում է պաղեստինցիների արդար պայքարին. Խոշռու
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը չորեքշաբթի օրը դատապարտելով Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններն, ասել է. «Իրանը զորակցելով Պաղեստինի ժողովրդին աջակցում է հանուն ազատության ու անկախության և Ղոդսը մայրաքաղաք ունենալով Պաղեստինյան պետության ստեղծման մղվող արդար պայքարըին»:
Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Ղոլամալի Խոշռուն Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնավայրում Իսլամական համագործակցության անդամ երկրների դեսպանների ու մշտական ներկայացուցիչների նիստում անդրադարձել էվ մարտի 30-ին Գազայի հատվածում «Վերադարձի իրավունքը» երթը սկսվելուց ի վեր Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստների ոճրագործությունների նոր շրջանին: Նա ասել է. «Մարտի 30-ից հետո Սիոնիստական ռեժիմը սպանել է 111 և վիրավորել 10000 պաղեստինցիների»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ միայն մայիսի 14-ին, Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի զորայինները սպանել են ավելի քան 60 և վիրավորվել ավելի քան 2500 պաղեստինցիների: Նա հավելել է. «Այդ ոճրագործություններին ու կոտորածին զուգահեռ, նույն օրը, Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա հյուրերը տոնում էին ԱՄՆ-ի դեսպանատան անօրինական կերպով Ղոդս փոխադրվելու առիթը և դա իսլամ աշխարհի համար ամոթալի մի օր էր»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն Իսրայելի ռեժիմը պաշտոնապես ճանաչելու և նրա հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Իսլամական համագործակցության կազմակերպության որոշ անդամ երկրների ցանկացած տեսակի ջանքը պաղեստինցի քույրերի ու եղբայրների հանդեպ դավաճանություն և ոճրագործությունն ու զավթողականությունը շարունակելու համար այդ ռեժիմին ուղղված խրախուսանք է համարել: