Իրանի էնէերգետիկայի նախարար.«Գերմանիայի հետ ստորագրված պայմանագրերը գործադրվում են»
Իրանի էներգետիկայի նախարարն ասել է.«Գերմանական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Սիմենս» ընկերության հետ ստորագրված պայմանագրերը մասնավորապես էներգետիկայի ոլորտին առնչվող պայմանագրերը գործադրվում են»:
Չորեքշաբթի օրը, Գերմանիայի էներգետիկային նախարար Պետեր Ալթմայերի հետ զրույցի ընթացքում Ռեզա Արդեքանյանը հավելել է.«Նոր գործերի ոլորտում պետք է սպսենք Իրանի ու ԵՄ-ի միջև ընթացող սեղմ բանակցություններին: Գերմանիային կառավարությունը վճռական մոտեցում ունի առ այն, որ գործակցության ու բանակցությունների միջոցով խնդիրները հասցնել ավարտին»:
Իրանի էներգետիկային նախարարը հայտնել է Իրան-Գերմանիա տնտեսական համագործակցությունների համատեղ հանձնաժողովի 6-րդ նստաշրջանի անցկացման մասին, ասելով.«Հանձնաժողովի նիստի անցկացման ճշգրիտ ժամկետը կպարզվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»:
Արդեքանյանը հավելել է.«Համատեղ նիստի մեջ ներառվում է ջրի ու էներգետիայի կոմիտեն»:
Նա հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է Իրանում կառուցել 10 մգվ. հզորությամբ էլեկտրակայաններ:
Իրանի էներգետիկայի նախարարը Գերմանիայի տնտեսության ու էներգետիկայի նախարարի պաշտոնական հրավերով մեկնել է Բեռլին: Կողմերը բանակցելու են համագործակցությունների զարգացման շուրջ: