Սիոնիստներն ու ամերիկացիները նպատակ ունեն իսլամ աշխարհի ուշադրությունը շեղել Պաղեստինի հարցից. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i91826-Սիոնիստներն_ու_ամերիկացիները_նպատակ_ունեն_իսլամ_աշխարհի_ուշադրությունը_շեղել_Պաղեստինի_հարցից._Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է. «Սիոնիստներն ու ամերիկացիները նպատակ ունեն իսլամ աշխարհի ուշադրությունը Պաղեստինի հարցից շեղել այլ հարցերի վրա և ամեն օր ծանրացնել իսլամ աշխարհի խնդիրները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2018 07:38 Asia/Tehran
  • Սիոնիստներն ու ամերիկացիները նպատակ ունեն իսլամ աշխարհի ուշադրությունը շեղել Պաղեստինի հարցից. Ռոհանի

ԻԻՀ նախագահն ասել է. «Սիոնիստներն ու ամերիկացիները նպատակ ունեն իսլամ աշխարհի ուշադրությունը Պաղեստինի հարցից շեղել այլ հարցերի վրա և ամեն օր ծանրացնել իսլամ աշխարհի խնդիրները»:

Հասան Ռոհանին ուրբաթ օրը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թեհրանից մեկնելուց  առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գումարվելիք Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը իսլամ աշխարհի համար առիթ է ստեղծում, որպեսզի իր աջակցությունը հայտնի Պաղեստինի բռնահարված ժողովրդին և դատապարտի սիոնիստների ոճրագործություններն ու ԱՄՆ-ի դեսպանատան անօրինական կերպով սուրբ Ղոդս փոխադրվելը»:

ԻԻՀ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի դեսպանատան սուրբ Ղոդս փոխադրվելը դեմ է միջազգային օրենքներին ու նորմերին, նաև ԱԽ-ի բանաձևերին: Նա հավելել է. «Այս քայլը զայրացրել է իսլամական երկրներին և ԱՄՆ-ն այսօր առավել քան երբևէ ատելի է դարձել իսլամ աշխարհի համար»:

«ԻԻՀ-ն մշտապես եղել է բռնահարվածների պաշտպանը : Իրանի իսլամական հեղափոխության կարևոր իդեալներից մելը սուրբ Ղոդսի և բռնազավթված Պաղեստինի ազատագրումն է և իրանցիները կշարունակեն հետևել իդեալի իրագործմանը»,-հայտարարել է ԻԻՀ նախագահն անդրադառնալով վերջին օրերի ընթացքում սիոնիստ զորայինների կողմից պաղեստինցիների կոտորածին: