Դիմադրությունը Պաղեստինի ժողովրդի իրավունքների երաշխավորման միակ միջոցն է
https://parstoday.ir/hy/news/iran-i91980-Դիմադրությունը_Պաղեստինի_ժողովրդի_իրավունքների_երաշխավորման_միակ_միջոցն_է
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Դիմադրությունը թույլ չի տա, որ ԱՄՆ-ի դեսպանատունը մնա Երուսաղեմում: Պաղեստինի ժողովրդի իրավունքները երաշխավորող միակ գործոնը դիմադրությունն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2018 03:08 Asia/Tehran
  • Դիմադրությունը Պաղեստինի ժողովրդի իրավունքների երաշխավորման միակ միջոցն է

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Դիմադրությունը թույլ չի տա, որ ԱՄՆ-ի դեսպանատունը մնա Երուսաղեմում: Պաղեստինի ժողովրդի իրավունքները երաշխավորող միակ գործոնը դիմադրությունն է»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրը Թեհրանում Իսլամական դիմադրության շարժման (Համաս) ներկայացուցիչ Խալեդ Ղոդումիի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Տարածաշրջանում անկայունության ու անապահովության գլխավոր գործոնն ամերիկացիներն ու Սիոնիստական ռեժիմին են, որոնք շարունակում են սրել տարածաշրջանի ճգնաժամը»:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրանքների մեջ է և Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու մասին նրա հայտարարությունը հակասում է միջազգային իրավունքին, ինչն էլ հանգեցնելու է Ինթիֆադայի և դեպի հայրենիք վերադարձի շարժման ընդլայնմանը»,-հավելել է Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը:

«Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կողմից անպաշտպան ժողովրդի թիրախ դառնալը վկայում է միջազգային օրենքների հանդեպ այդ ռեժիմի անհավատարմության մասին, ինչը զայրույթ է պատճառել աշխարհի մուսուլմաններին»,-նշել է Ամիր Աբդոլլահյանը, սարսափելի բնութագրելով Գազայի հատվածում հումանիտար աղետը:

Հազարավոր պաղեստինցիներ Հողի օրվա 42-րդ տարելիցից՝ մարտի 30-ից սկսած, ամեն ուրբաթ օրը մասնակցում են «Վերադարձի իրավունքը» երթին, որի հետևանքով մինչ այժմ նահատակվել են ավելի քան 110 և վիրավորվել առնվազն 12000 պաղեստինցիներ: