ԱՄՆ-ն անկարող է ծնկի բերել Իրանի ժողովրդին
Կիրակի օրը, Իրանի կառավարության անդամների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին նշել է. «ԱՄՆ-ն անկարող է ծնկի բերել Իրանի ժողովրդին»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անդրադառնալով ԻԻՀ-ին հարվածելու գերտերությունների, Սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանում նրանց դաշնակիցների գործադրած ջանքերին ու ճնշումներին, ասել է. «Իրանի ժողովուրդը հզորությամբ դիմակայելու է բոլոր բարդություններին»:
ԻԻՀ նախագահը հավելել է, որ Իրանի մեծ ժողովուրդը հեշտությամբ ավարտին է հասցնելու այս ճանապարհը: «Իրանցիները հիմնվում են իրենց սեփական ուժերի վրա». հավելել է Ռոհանին:
Ռոհանին ընդգծել է, որ ռամազան ամիսը բարության, ողորմության ու աստվածային շնորհների ամիս է: Նրա խոսքերով. «Այս բարեբաստիկ ամսվա կարևոր յուրահատկություններից են բարությունը, մտերմությունն ու իրար շուրջ հավաքվելը»: