ԱՄՆ-ն անկարող է ծնկի բերել Իրանի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i92066-ԱՄՆ_ն_անկարող_է_ծնկի_բերել_Իրանի_ժողովրդին
Կիրակի օրը, Իրանի կառավարության անդամների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին նշել է. «ԱՄՆ-ն անկարող է ծնկի բերել Իրանի ժողովրդին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2018 03:11 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն անկարող է ծնկի բերել Իրանի ժողովրդին

Կիրակի օրը, Իրանի կառավարության անդամների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին նշել է. «ԱՄՆ-ն անկարող է ծնկի բերել Իրանի ժողովրդին»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անդրադառնալով ԻԻՀ-ին հարվածելու գերտերությունների, Սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանում նրանց դաշնակիցների գործադրած ջանքերին ու ճնշումներին, ասել է. «Իրանի ժողովուրդը հզորությամբ դիմակայելու է բոլոր բարդություններին»:

ԻԻՀ նախագահը հավելել է, որ Իրանի մեծ ժողովուրդը հեշտությամբ ավարտին է հասցնելու այս ճանապարհը:  «Իրանցիները հիմնվում են իրենց սեփական ուժերի վրա». հավելել է Ռոհանին:

Ռոհանին ընդգծել է, որ ռամազան ամիսը բարության, ողորմության ու աստվածային շնորհների ամիս է: Նրա խոսքերով. «Այս բարեբաստիկ ամսվա կարևոր յուրահատկություններից են բարությունը, մտերմությունն ու իրար շուրջ հավաքվելը»: