Եվրոպայի կողմից ճնշումներ կիրառվելու դեպքում Իրանը կվերանայի իր արտաքին քաղաքականությունը
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Եթե Թեհրանը համոզվի, որ Եվրոպան անկարող է կատարել իր հանձնառությունները կամ փորձում է շահարկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի հրաժարվելու փաստը՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, ապա կվերանայի իր արտաքին քաղաքականությունը»:
Ալի Շամխանին ասել է.«Իրանի իսլամական հանրապետության հզորության ոլորտները սահմանափակելու ԱՄՆ-ի զուր ջանքերը վկայում են Վաշինգտոնի թուլության մասին և ապացուցում ներքին ու արտաքին ասպարեզներում իսլամական Իրանի ներքին ուժը»:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ն որպես վերահսկող կառույց բազմիցս հաստատել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ բնույթը և ԱՄՆ-ն որպես սովորական ժողովրդի դեմ միջուկային զենք օգտագործած երկիր, որը միջուկային զենքով սպառազինում է սիոնիստական մանկասպան ու վայրագ ռեժիմին, Իրանի միջուկային ծրագրի մասին կարծիք հայտնելու իրավասություն չունի»:
Խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի շրջանակում Իսլամական հանրապետության ուրանի հարստացման ծրագրի պաշտոնապես ճանաչման մասին, Շամխանին ընդգծել է.«Իրանի միջուկային ծրագրի շարունակման եղանակը ճշտվել է ՀԳՀԾ-ի միջազգային համաձայնագրի շրջանակներում և միջուկային բանակցությունների փակված դոսիեն երբեք չի բացվելու »: