Շամխանի. Իրանը Պաղեստինին աջակցում է կրոնական սկզբունքների և հավատքի հիման վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i92984-Շամխանի._Իրանը_Պաղեստինին_աջակցում_է_կրոնական_սկզբունքների_և_հավատքի_հիման_վրա
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է, որ Իրանը Պաղեստինին աջակցում է կրոնական պարտականությոան և սկզբունքների հիման վրա:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 02, 2018 08:44 Asia/Tehran

ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է, որ Իրանը Պաղեստինին աջակցում է կրոնական պարտականությոան և սկզբունքների հիման վրա:

«Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում, Ալի Շամխանին  ասել է.-«Իրանը մուսուլման աշխարհի երկրների հետ լայն քննարկումներ ու խորհրդատվություններ է անցկացրել` պաղեստինցիների դեմ բռնությունները դադարեցնելու նպատակով, ԶԼՄ-ների հնարավորությունների ներգրավմամբ և ժողովրդական կառույցների օգնությամբ, կարողացել է մասամբ անդրադառնալ այս հանցագործությանի բացահայտմանը աշխարհում, որի արդյունքում ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմն ավելի են մեկուսացել»:

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանատունը  Թել-Ավիվից Ղոդս տեղափոխելուն, Շեմխանին հավելել է. «ԱՄՆ-ի խաբուսիկ որոշումները հանգեցրել են իսլամական երկրների միավորմանը և բոլոր պաղեստինյան խմբերի միասնությանը»:

Շամխանին ընդգծել է, որ տարածաշրջանում ահաբեկիչների ոչնչացումը նպաստեց, որպեսզի իսլամական աշխարհը կրկին կարևորի Պաղեստինի հարցը: Նրա խոսքերով, Իրանի տարածաշրջանային քաղաքականության առանցքը հիմնված է վերտարածաշրջանային երկրների ապակայունացնող ներկայության ժխտման, ճնշվածների պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի հիման վրա:

Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրն ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու կողմից հռչակվել է որպես Ղոդսի համաշխարհային օր, որպեսզի աշխարհի բոլոր մուսուլմաններն այդ օրվա ընթացքում իրենց նողկանքը հայտնեն Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունների հանդեպ:

Ռամադան ամսվա 23-ը (Հունիսի 8-ը) Ղոդսի միջազգային օրն է: