Ղոդսի համաշխարհային օրվա երթին մասնակցության կոչ՝ Իրանի ժողովրդին
ԻԻՀ կուսակցությունները, կառույցներն ու քաղաքական խմբավորումները, կիրակի օրն առանձին հաղորդագրություններով Իրանի ժողովրդի տարբեր խավերին կոչ են արել անցած տարիների նման ակտիվ մասնակցել Ղոդսի համաշխարհային օրվա մեծ երթին:
Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրն ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու կողմից հռչակվել է որպես Ղոդսի համաշխարհային օր, որպեսզի աշխարհի բոլոր մուսուլմաններն այդ օրնմ իրենց նողկանքը հայտնեն Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունների հանդեպ:
Ղոդսի համաշխարհային օրվա երթն այս տարի տեղի կունենա հունիսի 8-ին՝ Իրանում ու աշխարհի տարբեր երկրներում:
Իրանի իսլամական քարոզչության համադրման շտաբի ինթիֆադայի ու Ղոդսի շտաբի քարտուղարը շաբաթ օրը նշել է, որ նկատի առնելով տարածաշրջանում զարգացումների թափն, այս տարվա Ղոդսի համաշխարհային օրը տարբերվելու է անցած տարիներից: Նա ասել է. «Իրանի ժողովուրդն անցած 40 տարիների ընթացքում ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը հայտարարել է Պաղեստինի ժողովրդի հանդեպ իր աջակցությունը»:
Ռամազան Շարիֆը խելագար քայլ է համարել իր դեսպանատունը զավթված Ղոդս փոխադրելու ԱՄՆ-ի որոշումն, ընդգծելով. «Ղոդսը մուսուլմանների առաջին աղոթակողմն է»: