Ղոդսի քայլարշավին մասնակցելը վճռական պատասխան է սիոնիստներին
https://parstoday.ir/hy/news/iran-i93200-Ղոդսի_քայլարշավին_մասնակցելը_վճռական_պատասխան_է_սիոնիստներին
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի անդամն ասել է.«Ղոդսի օրվա քայլարշավին ժողովրդի խուռներամ մասնակցությունը վճռական պատասխան է Սիոնիստական ռեժիմին»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 05, 2018 08:07 Asia/Tehran

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի անդամն ասել է.«Ղոդսի օրվա քայլարշավին ժողովրդի խուռներամ մասնակցությունը վճռական պատասխան է Սիոնիստական ռեժիմին»:

Ալիռեզա Ռահիմին ասել է.«Ղոդսը իսլամ աշխարհի ընդհանուր հարցն է և կարող է միասնություն ու համերաշխություն առաջացնել»:

Ռահիմին նշել է, որ Իրանի ժողովուրդը Ղոդսի օրվա երթին մասնակցելով իր նողկանքն է հայտնելու Սիոնիստական ռեժիմի քայլերի նկատմամբ:

Պատգամավորն Իրանի ժողովրդին կոչ է արել  Ղոդսի միջազգային օրվա քայլարշավին ակտիվ մասնակցությամբ կտրուկ պատասխան տալ Սիոնիստական ռեժիմին:

Լուսահոգի Իմամ Խոմեյնին 1979 թ. ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը Ղոդսի օր հռչակեց և ժողովրդին կոչ արեց այդ օրն իրենց համերաշխությունը հայտնել Պաղեստինի ժողովրդին: