Ռոհանի.«Սրբազան Ղոդսի ազատագրումն Իրանի ժողովրդի ու բոլոր մուսուլմանների սուրբ նպատակն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i93346-Ռոհանի._Սրբազան_Ղոդսի_ազատագրումն_Իրանի_ժողովրդի_ու_բոլոր_մուսուլմանների_սուրբ_նպատակն_է
ԻԻՀ նախագահն ասել է.«Ղոդսի համաշխարհային օրը բռնակալների դեմ բողոքելու և 70 տարիների ընթացքում իրենց հայրենիքից, տնից ու տեղից զրկված ճնշված ժողովրդին աջակցելու օրն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2018 07:52 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն ասել է.«Ղոդսի համաշխարհային օրը բռնակալների դեմ բողոքելու և 70 տարիների ընթացքում իրենց հայրենիքից, տնից ու տեղից զրկված ճնշված ժողովրդին աջակցելու օրն է»:

Իրանի նախագահը հավաստել է.«Այս տարի նույնպես ավելի մեծ հանցանքներ են կատարվել պաղեստինցիների ու հատկապես Գազայի բնակիչների դեմ և մյուս կողմից անցած ամիսների ընթացքում տեսանք, որ Սիոնիստական ռեժիմի պաշտնոյաները Իրանի ժողովրդի շահերի դեմ և իրանաֆոբիայի տարածման համար մեծ ջանքեր գործադրեցին»:

Ռոհանին շեշտել է.«Մասնակցելով Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավին, Իրանի ժողովուրդը Սիոնիստական ռեժիմին ցույց է տալիս, որ չի մոռացել Պաղեստինն ու սրբազան Ղոդս քաղաքը և Ղոդսի ազատագրումը շարունակում է լինել Իրանի ժողսվրդի ու բոլոր մուսուլմանների սրբազան նպատակը»:

Իրանի հիմնադի առաջնորդ Լուսահոգի Իմամ Խոմեյնիի կարգադրությամբ, Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակվել է որպես Ղոդսի համաշխարհային օր: Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավը անցկացվելու է վաղը հունիսի 8-ին, լուսնային հիջրեթի 1439թ. ռամազան ամսվա 23-ին՝ Իրանում և աշխարհի այլ երկրներում: