Վոլեյբոլի ժողովուրդների լիգա՝ Իրանը գերազանցեց Գերմանիային
Հունիս 25, 2018 01:42 Asia/Tehran
Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը Վոլեյբոլի ժողովուրդների լիգայի շրջանակներում վերջին խաղում հաղթեց Գերմանիայի ազգային հավաքականին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը կիրակի երեկոյան Թեհրանի «Ազադի» մարզադահլիճում 3-2 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի ազգային հավաքականին:
Իրանի ազգային հավաքականը Վոլեյբոլի ժողովուրդների լիգայում իր 15 հանդիպումներում 7 հաղթանակ և 21 միավոր վաստակելով, զբաղեցրեց մրցաշարի եզրափակիչ աղյուսակի 10-րդ հորիզոնականը:
Իրանը 2017 թվականի համաշխարհային լիգայում զբաղեցրեց 11-րդ տեղը:
Պիտակ