Դուք պայքարեցիք հանուն մի մեծ ժողովրդի երազանքների իրականացման. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i94824-Դուք_պայքարեցիք_հանուն_մի_մեծ_ժողովրդի_երազանքների_իրականացման._Ռոհանի
ԻԻՀ նախագահը երեքշաբթի վաղ առավոտյան Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին հղած ուղերձում ընդգծել է. «Դուք պայքարեցիք հանուն մի մեծ ժողովրդի երազանքների իրականացման: Դուք պատիվ էք բերում այն ժողովրդին, որի անունը զուգակցված է պայքարի փահլևանության հետ և երախտապարտ է իր մարզիկների անձնուրացությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2018 01:06 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը երեքշաբթի վաղ առավոտյան Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին հղած ուղերձում ընդգծել է. «Դուք պայքարեցիք հանուն մի մեծ ժողովրդի երազանքների իրականացման: Դուք պատիվ էք բերում այն ժողովրդին, որի անունը զուգակցված է պայքարի փահլևանության հետ և երախտապարտ է իր մարզիկների անձնուրացությանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին այս ուղերձում նշել է. «Աստծո ողջույնն ու երախտագիտությունը Ձեզ՝ Իրանի սլացիկ ու պատվազգաց երիտասարդներին, ովքեր  վճռակամությամբ, զգաստությամբ և Ռուսաստանի 2018 թվականի համաշխարհային առաջնության ընթացքում փայլուն խաղերով աշխարհին ի ցույց դրեցին միատարր, լիահույս ու ջանասեր մի ժողովրդի մեկ այլ պատկերը»:

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ռուսաստանի համաշխարհային առաջնության խմբային փուլի իր վերջին հանդիպման ընթացքում երկուշաբթի գիշեր Սարանսկում մրցեց Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ և պանծալի խաղ ցուցադրելով 1-1 ոչ-ոքի արձանագրեց:

Այս արդյունքով ԻԻՀ ազգային հավաքականը 4 միավոր  վաստակեց, սակայն հաջորդ փուլ անցնելու ուղեգիր չստացավ: